«Բարսելոնան» հաղթեց «Մալյորկային» և բարձրացավ երկրորդ տեղ (VIDEO)

Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Բարսելոնան» տանը հաղթեց «Մալյորկային»։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով։

Հաշիվը բացվեց 25-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, 54-րդ րոպեին  Սերխիո Բուսկետսը կրկնապատկեց «Բարսելոնայի» առավելությունը։ 79-րդ րոպեին «Մալյորկայի» պաշտպան Անտոնիո Ռայլյոն կրճատեց հաշվի տարբերությունը։

34 տուրերից հետո «Բարսելոնան» 66 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Մալյորկան» 32 միավորով աղյուսակում 16-րդն է։