Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը չի պատրաստվում հեռանալ մադրիդյան ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարությունը նույնպես չի նախատեսում բաժանվել իր ֆուտբոլիստից։ Արգենտինացու հեռանալու մասին տեղեկությունները սկսեցին տարածվել, երբ հայտնի դարձավ, որ դե Պաուլը իր պահվածքի համար խնդիրներ է ունեցել թիմում, սկայան այժմ ամեն ինչ կարծես անցյալում է։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառանլով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։