«Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի Սերխիո Ռոբերտոյի հետ

«Բարսելոնայի» ղեկավարությունը ավարտում է բանակցությունները թիմի իսպանացի կիսապաշտպան Սերխիո Ռոբերտոյի հետ` պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում կողմերը պաշտոնապես կհայտարարեն պայմանագրի ժամկետը մինչև 2023 թվականի ամառը երկարաձգելու մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ ավելի վաղ 30-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի ղեկավարությունից խնդրել էր, որ նոր պայմանագրի ժամկետը նախատեսված լինի մինչև 2024 թվականի ամառը, սակայն «Կապտանռնագույնների» ղեկավարությունը հրաժարվել էր կատարել Ռոբերտոյի խնդրանքը։