Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հաղթեց «Վենեցիային»։ Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով։
Թուրինյան թիմի կազմում դուբլի Լեոնարդո Բոնուչին։ Նշենք, որ պաշտպանն այսօր դարձավ 35 տարեկան։
Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Մատիա Արամուն։ Սերիա Ա-ում «Յուվենտուսը» 35 խաղում 69 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։