Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը արձագանքել է՝ Գերմանիայի Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Մայնցին»(1։3) պարտվելուց հետո մյունխենյան ակումբի գրեթե բոլոր ֆուտբոլիստների՝ Իբիցա մեկնելու մասին լուրերը։
« Դա միանգամայն անընդունելի է, մանավանդ այդպիսի խաղից հետո։ Եթե նրանք հաղթեինք, ես նրանց կասեի․ « Մնացեք Իբիցայում թեկուզ երեք օր»։ Նագելսմանի փոխարեն ես կոշտ միջոցներ կկիրառեի․ այսպիսի խաղերից հետո հանգստյան օրերը հետաձգվում են»,- Մաթեուսի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։