Թուրքական «Ադանա Դեմիսպորի» հարձակվող Մարիո Բալոտելին արձագանքել է իր գործակալ Մինո Ռայոլայի մահվան լուրին։
« Դու միշտ կլինես ինձ հետ․ կյանքում և ֆուտբոլում։ Քո կշտամբանքները, օգնությունը, խորհուրդները, կատակները և մտահաղացումները միշտ կլինեն իմ մտքում: Ես քեզ սիրում եմ և միշտ կսիրեմ որպես իմ երկրորդ հայր։ Եվ ես վստահ եմ, որ վերևում գտնվելով ՝ դու միշտ ներկա կլինես մեր կյանքում։ Բարի՛ ճանապարհ, Մինո», — գրել է Բալոտելին իր սոցիալական կայքերում։