«Տրաբզունսպորը» 7-րդ անգամ  դարձավ Թուրքիայի չեմպիոն

Հայտնի է  դարձել Թուրքիայի նոր չեմպիոնը։ Թուրքիայի առաջնության 35-րդ տուրում «Տրաբզունսպորը» ոչ-ոքի՝ 2։2 խաղաց «Անթալյասպորի» հետ և վաստակելով 77 միավոր, անհասանելի դարձավ մոտակա մրցակիցների համար։ Տեղեկացնենք, որ «Տրաբզունսպորը» վերջին անգամ Թուրքիայի չեմպիոն էր դարձել 1984թ․-ին։ «Տրաբզունսպորը» իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Թուրքիայի չեմպիոն։ Նրանից շատ չեմպիոնական տիտղոսին արժանացել են՝ «Գալաթասարայը»(22), «Ֆեներբախչեն»(22) և «Բեշիքթաշը»(16)։