Ֆաբիո Կանավարոն կարող է  գլխավորել «Էսպանյոլը»

48-ամյա իտալացի մասնագետ Ֆաբիո Կանավարոն կարող է  կարիերան շարունակել Իսպանիայիում, հատնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կանավարոյի ծառայություններով հետաքրքրված է «Էսպանյոլը»։ Նա համարվում է «Էսպանյոլի»  ներկայիս գլխավոր մարզչին՝ Վիսենտե Մորենոյին փոխարինելու գլխավոր թեկնածուն, ով ամենայն հավանականությամբ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։

Տեղեկացնենք, որ Կանավարոն Եվրոպայում աշխատելու փորձ չունի։ Նա իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է՝  «Ալ-Ախլի», «Գուանչժոու Էվերգրանտ», «Ալ-Նասր» և «Տյանցզին Ցյուանցզյան» թիմերը։ Կանավարոյի  վերջին աշխատավայրն է  եղել Չինաստանի հավաքականը, որտեղից նա հեռացել է 2019թ․-ին։

Նշենք, որ այս պահին «Էսպանյոլը» Լա լիգայում անցկացրած 34 խաղից հետո վաստակել է 39 միավոր և ընթանում է 13-րդ հորիզոնականում։