Չավին բողոքել է  թիմում առկա  մեծաթիվ վնասվածքներից

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի՝ «Մալյորկայի» հետ խաղից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է  թիմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին։

« Պեդրին մի քանի շաբաթով շարքից դուրս է եկել։ Նա իրեն լավ է զգում և անհատական մարզումներ է անցկացնում։ Պիկեն վերջին 2-3 ամիսներին խնդիրներ ունի։ Վերջին մարզմանը նա ցավեր ուներ և բացակայում էր։ Ռոբերտոն մկանային ցավեր ունի։ Նիկոն մարզման ժամանակ Ֆատիի հետ պայքարում կոտրել է  ոտքի մատը։ Բրեյտվեյտը կովիդ է, իսկ Դեմբելեն տոնզիլիտ ունի։

Ցավալի է, չէ որ մեզ պետք են բոլոր ֆուտբոլիստները։ Այժմ մենք չունենք շատ կենտրոնական կիսապաշտպաններ, բայց սա ֆուտբոլ է։ Վերջին տուրում մեր հիմնական մրցակիցը՝ «Սևիլիան» ասյթաքեց։ Մենք պարտավոր ենք հաջորդ տարի լինել Չեմպիոնների լիգայում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Տեղեկացնենք, որ «Բարսելոնա»-«Մալյորկա» հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։