«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է իր թիմի հերթական չեմպիոնական տիտղոսը։
« Եվս մեկ տիտղոս աշխարհի լավագույն ակումբի համար։ Շնորհակալ եմ թիմին այս մրցաշրջանում քրտնաջան աշխատանքի և երկրպագուներին մեզ աջակցելու համար։ Մենք դեռ ունենք այլ նպատակներ։ Առա՛ջ Մադրիդ»,- գրել է Բենզեման իր թվիթերյան էջում։
Տեղեկացնենք, որ Բենզեման այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 42 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի և ՉԼ-ի լավագույն ռմբարկուն է։