Սարգիս Ադամյանը հայտավորված է «Անդերլեխտի» հետ խաղին

Բելգիայի ընթացիկ առաջնության չեմպիոնական փուլի շրջանակներում «Բրյուգեն» երկրորդ հանդիպումը կանցկացնի և արտագնա մրցավեճում կմրցի «Անդերլեխտի» հետ: Հյուրերի կազմում խաղին հայտավորված է Սարգիս Ադամյանը: Խաղը տեղի կունենա մայիսի 1-ին Երևանի ժամանակով 20:30-ին: