«Նապոլին» հաղթեց «Սասուոլոյին». Մերտենսը՝ դուբլի հեղինակ (VIDEO)

«Նապոլին» Իտալիայի առաջնության 35-րդ տուրի խաղում 6։1 հաշվով ջախջախեց«Սասուոլոյին»։ «Նապոլիի» կազմում գոլերի հեղինակ դարձան Դրիս Մերտենսը (դուբլ), Ամիր Ռահմանին, Իրվինգ Լոզանոն, Վիկտոր Օսիմհենը և Կալիդու Կուլիբալին: «Սասուոլոյի» միակ գոլը խփեց Մաքսիմ Լոպեսը։

«Նապոլին» ունի 70 միավոր և զբաղեցնում է «A» Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը, «Սասուոլոն» ունի 46 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը: