Ռուբիալեսն այսօր կպարգևատրի «Ռեալին», եթե թիմն ապահովի Իսպանիայի չեմպիոնի կոչումը

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակներում այսօր Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կհյուրընկալի «Էսպանյոլին» և եթե նույնիսկ մեկ միավոր վաստակի անհասանելի կդառնա մոտակա մրցակիցների համար և կդառնա Իսպանիայի չեմպիոն։ Հիշեցնենք, որ այս պահին «Ռեալը» Լա լիգայում անցկացրած 33 խաղում վաստակել է 78 միավոր և 2-րդ և 3-րդ տեղերում ընթացող «Սևիլիային» և «Բարսելոնային» գերազանցում է համապատասխանաբար 14 և 15 միավորով։

Խաղին ներկա կգտնվի Իպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) պատվիրակությունը՝ նախագահ Լուիս Ռուբիալեսի գլխավորությամբ, որն էլ չեմպիոն հռչակվելու դեպքում խաղից հետո կպարգևատրի Մադրիդի«Ռեալին»։

Տեղեկացնենք, որ վերոհիշյալ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով  18։15-ին։