Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Մանչինին համարվում է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը, որոնց շարքում է գտնվում նաև «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Պոտերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անտոնիո Կոնտեն ամռանը հնարավոր է գլխավորի ՊՍԺ-ն և նույնիսկ ֆրանսիական ակումբ տեղափոխվելու համար 3 պահանջ էր ներկայացրել ու նշել էր, թե ինչքան աշխատավարձ կցանկանար ստանալ այնտեղ։
Հիշեցնենք, որ Մանչինին արդեն ԱՊԼ-ում աշխատելու փորձ ունի։ Նա 2009-2013թթ․ եղել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։