Կոնտեն խոսել է «Տոտենհեմում» իր ապագայի մասին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում  մասին վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են տարածվում  ՊՍԺ-ն ամռանը գլխավորելու մասին, խոսել է թիմում իր ապագայի մասին։

« Ես շատ անգամներ կրկնել եմ, որ մրցաշրջանի ավարտից հետո մենք կխոսենք ակումբի ղեկավարության հետ և կփորձենք բոլորի համար լավագույն լուծումը գտնել։

Մի մոռացեք, որ ինձ դուր է գալիս հավակնություններ ունենալ, ոչ միայն պայքարել ՉԼ-ում կամ Եվրոպայի լիգայում տեղի համար։ Ճիշտն ասած, ես ուզում եմ պայքարել շատ ավելիի համար։ Կարծում եմ, որ դրան արժանի եմ։

Իհարկե, ես միշտ ասել եմ, որ ինձ շատ է դուր գալիս աշխատել «Տոտենհեմում», գալ մարզաբազա, շնչել այս մթնոլորտով։ Ես կարող եմ միայն լավը  խոսել  ակումբի մասին։ Ես ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր աշխատում են այստեղ, ներառյալ ղեկավարությունը:

Այդ պատճառով ճիշտ կլինի մրցաշրջանի վերջում լավ հանդիպում ունենալ ակումբի ղեկավարության հետ  և փորձել գտնել բոլորի համար լավագույն լուծումը»  ,- Կոնտեի խոսքերն է մեջբերում The Atletic-ը։