Ուկրաինայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ

Ինչպես տեղեկացնում է  Ուկրաինայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, Ուկրաինայի հավաքականը մայիսի 11-ին Մյունխենգլադբախում ընկերական հանդիպում կանցկացնի «Բորուսիայի» հետ։ Ուկրաինայի հավաքականը մարզումները անցկացնում է Սլովենիայի հավաքականի մարզաբազայում և շարունակում է  նախապատարստվել հունիսի 1-ին կայանալիք  ԱԱ-22-ի անցումային փուլի կիսաեզրափակչում Շոտլանդիայի ընտրանու հետ հանդիպմանը։ Նշենք, որ այս զույգի հաղթողը հունիսի 5-ին եզրափակչում Ուելսի հավաքականի հետ կվիճարկի ԱԱ-22-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված է Ազգերի լիգայի B դիվիզիոնի միևնույն խմբում և հունիսի 11-ին պետք է հյուրընկալի մեր հավաքականին։