Մբապեն 114-րդ գոլը խփեց «Պարի Սեն Ժերմենի» կազմում և շրջանցեց Իբրահիմովիչին. Առջևում միայն Կավանին է

Կիլիան Մբապեն այժմ երկրորդն է «Պարի Սեն Ժերմենի» Լիգա 1-ի լավագույն ռմբարկուների ցուցակում: Ֆրանսիացի ֆուտբոլիստը, 35-րդ տուրում, գրավելով «Ստրասբուրգի» դարպասը (1:1, առաջին խաղակես), փարիզյան մարզաշապիկով առաջնությունում հասավ 114 գոլի նշագծին։ Կիլիանը շևջանցեց Զլատան Իբրահիմովիչին, որը աչքի էր ընկել 113 անգամ:

Լիգա 1-ում ֆրանսիական կազմում ավելի շատ գոլ խփել է միայն Էդինսոն Կավանին՝ 138:

Բացի այդ, Մբապեն այժմ ունի ընդհանուր առմամբ 130 գոլ Ֆրանսիայի առաջնությունում՝ հաշվի առնելով նրա ելույթները «Մոնակոյի» կազմում: Այս առումով նա նույնպես զիջում է միայն Կավանիին 21-րդ դարում։