Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն հայտնել է, որ հարձակվող Էրլին Հալանդը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
«Նա իր պայմանագրում հրաժարագնի մասին կետ ունի: Հակառակ դեպքում նա արդեն կտեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի»։ Խաղացողն ինքը պետք է որոշի: Համոզված եմ, որ մենք նոր Հալանդ կգտնենք: Մեզ նոր Հալանդ է պետք»,- Վատցկեի Twitter-ում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 21-ամյա նորվեգացին մոտ է «Բարսելոնա» կամ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։
Այս մրցաշրջանում Էրլին Հալանդը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։