Տեն Հագը և Ռանգնիկը կքննարկեն «Յունայթեդում» Օսիմհենի հետ պայմանագիր կնքելու հարցը

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի ակումբների ուշադրության կենտրոնում:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, նիգերիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»: Նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը և ակումբի ապագա խորհրդատու Ռալֆ Ռանգնիկը մտադիր են քննարկել, թե արդյոք 23-ամյա խաղացողը համապատասխանում է թիմի խաղային համակարգին:

Հարձակվողին ցանկանում են ձեռք բերել նաև «Արսենալը» և «Նյուքասլը»: Առաջինի շանսերը կախված են Չեմպիոնների լիգա մտնելուց, երկրորդի` Օսիմhենին որքան գումար կխոստանան։ «Նապոլին» հարձակվողին գնահատում է առնվազն 100 միլիոն եվրո: