Կամադան ու Դեսերսը՝ շաբաթվա լավագույն խաղացողներ

«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության շաբաթվա լավագույն խաղացող։ Ճապոնացի կիսապաշտպանը հաղթական գոլի հեղինակ դարձավ «Վեսթ Հեմի» հետ կիսաեզրափակչի առաջին խաղում։

Բացի Կամադայից, Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնել են Ջիբրիլ Սոուն («Այնտրախտ), Մարսել Հալստենբերգը և Անխելինյոն (երկուսն էլ՝ «Լեյպցիգ»):

Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումների լավագույն խաղացող է ճանաչվել «Ֆեյենորդի» հարձակվող Սիրիլ Դեսերսը, որը դուբլի հեղինակ է դարձել «Մարսելի» հետ խաղում։