«Չենք կարող սպասել 10 տարի». Կլոպը՝ չորս ճակատով պայքարելու մասին

«Լիվերպուլը» պայքարում է չորս ճակատով: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իրենց ծրագրերից:

«Հիմա մենք իսկապես չորս նպատակ ունենք, չենք կարող սպասել 10 տարի՝ մեր մասին հիշողություններ թողնելու համար: Պետք է դա անենք հիմա: Պետք է վայելեք մեր աշխատանքը: Չգիտենք՝ ինչ-որ բան կհաղթենք, թ՝ե ոչ։ Այս պահին մենք կփորձենք քամել այն ամենը, ինչ հնարավոր է ընթացիկ մրցաշրջանից»,- Կլոպի խոսքերն  է մեջբերում BBC-ն։