«Լավ է, որ գնահատում են իմ աշխատանքը». Կոնտեն՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։

«Լավ է, որ մյուս ակումբները գնահատում են իմ աշխատանքը։ Բայց ես չեմ սիրում, երբ մարդիկ փորձում են լուրեր հորինել՝ հանուն քննարկելու կամ խնդիրներ ստեղծելու։ Սա սխալ կամ անարդար է իմ և ակումբների նկատմամբ: Այս իրավիճակը ինձ ստիպում է ժպտալ։ Կարծում եմ՝ նրանք, ովքեր ցանկանում են նման բան ասել, պետք է հարգանք դրսևորեն բոլոր մարդկանց, ովքեր ներքաշված են այս իրավիճակում, այլ ոչ թե կեղծ լուրեր հորինեն և շատ ստեր տարածեն։ Մի լսեք կեղծ լուրեր։ Մեզ հինգ խաղ է սպասվում։ Հետո մրցաշրջանի ավարտից հետո կխոսեմ իմ ակումբի ղեկավարների հետ և կգտնեմ լավագույն լուծումը»,- ասել է իտալացի մարզիչը։