«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդը, ով մեղադրվում է ընկերուհուն բռնաբարելու և ֆիզիկական բռնության ենթարկելու մեջ, պայմանական գրավի դիմաց ազատ է արձակվել, որը լրանում է ապրիլի 30-ին, սակայն ոստիկանությունը այն երկարաձգելու հայտ է ներկայացրել, քանի որ հետաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ այս միջադեպից հետո Գրինվուդը հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներից, Nike-ը հրաժարվել էր նրա հետ հետագա համագործակցությունից, ինչպես նաև հեռացվել ՝էր FIFA 22 խաղից։