«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը օգնում է  ռուս օլիգարխներին և պաշտոնյաներին ներդրումներ անել ԱՄԷ-ում

«Մանչեսթեր Սիթիի» սեփականատիրոջը կասկածում են ռուս օլիգարխների և պաշտոնայների հետ կապի մեջ։ Bloomberg-ի  տեղեկություններով՝ շեյխ Մանսուր Բեն Զայեդ Ալ-Նայանը օգնում է հարուստ ռուսներին իրենց փողերը տեղափոխել ԱՄԷ։

Շեյխ Մանսուրը, լինելով Աբու Դաբիի իշխող թագավորական ընտանիքի անդամ, նախկինում էլ զբաղվել է ԱՄԷ-ի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմամբ, սակայն Ուկրաինայիում տեղի ունեցող պատերազմական գործողություններից  հետո նրան սկսել են ավելի հաճախ դիմել, և  «Սիթիի»  սեփականատերը մեծ օգնություն է ցուցաբերել դիմողներին: Սակայն շեյխ Մանսուրը և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություններից։