Պաշտոնական․ Ռալֆ Ռանգնիկը նշանակվել է  Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ինչպես տեղեկացնում է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Մանչեսթեր Յունայթեդի» 63-ամյա գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը նշանալվել է Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա պայմանագիրը ուժի մեջ կմտնի այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այն նախատեսված է երկու տարով, իսկ Եվրո-24-ի ընտրական փուլում Ավստրիայի հավաքականի  հաջող ելույթների դեպքում նրա պայմանագիրը կերկարաձգվի ևս երկու տարով։ Տեղեկացնենք, որ Ռանգնիկին Ավստրիայի հավաքականում կօգնի Լարս Կորնետկան։