Սալահը  ֆուտբոլային լրագրողների միության վարկածով ճանաչվել է  Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը լրագրողների վարկածով ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ֆուտբոլային լրագրողների միության պաշտոնական կայքը։ «Լիվերպուլի» հարձակվողը ստացել է ձայների 48 %-ը՝ առաջ անցնելով  «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեից և «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսից։

Ֆուտբոլային լրագրողների միության վարկածով Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել «Չելսիի» հարձակվող Սեմ Կերը։

Տեղեկացնենք, որ Սալահը այս պարգևին երկրորդ անգամ է  արժանանում․ առաջին անգամ նման պատվի էր արժանացել 2018թ․-ին։ Սալահը այս մրցաշրջանում ԱՊԼ-ում «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։