«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», հայտնում է La Razon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» Տորեսին տեսնում է որպես Ռյուդիգերի փոխարինող, ով ամռանը ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից և կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ։
Նշենք, որ Տորեսի տրանսֆերին հավակնում են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Չելսին» պատրաստ է ֆինանսական առումով ավելի լավ առաջարկ անել ֆուտբոլիստին։
Տեղեկացնենք, որ Տորեսի գործող պայմանագիրը «Վիլյառեալի» հետ ավարտվում է 2024թ․-ի հունիսին։ Նա այս մրցաշրջանում Լա լիգայում «Վիլյառեալի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը Պաու Տորեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն․ եվրո։