«Արսենալը» «Էմիրեյթսում» Սակայի պատվին պատ է տեղադրել

Լոնդոնի «Արսենալը»  իր տնային մարզադաշտում ՝ «Էմիրեյթսում», Բուկայո  Սակայի պատվին պատ է տեղադրել, հայտնում է  The Atletic-ը։ Սակայի պատվին տեղադրված պատը իրենից ներկայացնում է 1700 նամակների հավաքածու, որոնք Սական Եվրո-20-ից հետո ստացել էր երկրպագուների կողմից։

Հիշեցնենք, որ Սական կոշտ քննադատության և ռասսայական վիրավորանքների էր ենթարկվել՝ ԵՎրո-20-ի եզրափակչում հետխաղյա 11 մետրանոց հարվածից վրիպելու պատճառով։ Սական այն ֆուտբոլիստների թվում էր, ովքեր հետխաղյա 11 մետրանոց հարվածների ժամանակ վրիպել էին։ Արդյունքում Անգլիայի հավաքականը պարտվեց եզրափակչում(1։1, 2։3 11մ), իսկ Իտալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն։