Մոուրինյոն վստահ է, որ «Ռոման» կես տարի առաջ կպարտվեր «Լեսթերին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի կիսեզրափակչի՝ «Լեսթերի»(1։1) հետ առաջին խաղում գրանցված ոչ-ոքի արդյունքը։

« Կարծում եմ, որ հինգ կամ վեց ամիս առաջ մենք կպարտվեինք այս մենամարտում։ Մենք ակտիվ սկսեցինք խաղը, մեծ  ճնշում էինք գործադրում և մրցակցին ազատ տարածություն չէինք տալիս։ Հետո մենք նվազեցրինք տեմպերը ու բաց թողեցինք ոչ պարտադիր գոլ։ Հիմա ամեն ինչ որոշվելու է Հռոմում»,- Մոուրինյոյի խոսքերն է  մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Տեղեկացնենք, որ այս թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին Հռոմում։