Կումանը հայտարարել է, որ Լապորտան իրեն բավարար չէր աջակցում «Բարսելոնայում» աշխատելու ժամանակ

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան իրեն բավարար չէր աջակցում թիմում աշխատելու ժամանակ։

« Ինձ դուր չէր  գալիս «Բարսելոնայում» այն, որ ակումբի նախագահը հաճախ հրապարակ կասկածներ էր հայտնում իմ աշխատանքի վերաբերյալ։ կարծում եմ, որ միջև անձնական երկխոսության ժամանակ նման բան կարող էր թույլատրելի լիներ, բայց դուք հրապարակային միշտ պետք է պաշտպանեք ձեր մարզչին»,- Կումանի խոսքերն է  մեջբերում ESPN-ը։

Մասնագետը կարծում է, որ նա բավականաչափ դրական գործեր է արել, որպեսզի ակումբում իրեն հարգեն։ Նա նաև հայտարարել է, որ այս պահին  «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» ավելի ուժեղ են, քան «Բարսելոնան»։

Հիշեցնենք, որ Կումանը գլխավորել է «Բարսելոնան» 2020թ․-ի օգոստոսից մինչև 2021թ․-ի հոկտեմբերը։ 2020/2021թթ․ մրցաշրջանում նրա գլխավորությամբ կատալոնական ակումբը դարձել է Իսպանիայի գավաթակիր և առաջնությունում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել։