ԿԼ. «Ռոման» ու «Լեսթերը» չպարզեցին հաղթողին, Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ խաղակեսում (VIDEO)

Այսօր՝ ապրիլի 28-ին, կայացավ Կոնֆերենց լիգայի առաջին կիսաեզրափակիչ «Լեսթեր»-«Ռոմա» հանդիպումը։ Թիմերը խաղացին Լեսթերի «Քինգ Փաուեր» մարզադաշտում: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով։

Ժոզե Մոուրինյոյի ֆուտբոլիստները բացեցին հաշիվը 15-րդ րոպեին. Գոլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին: Երկրորդ խաղակեսում Ադեմոլա Լուկմանը Հարվի Բարնսի փոխանցումից հետո վերականգնեց հավասարությունը խաղատախտակի վրա։ Հենրիխ Մխիթարյանը 57-րդ րոպեին փոխարինվեց:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Լեսթերը» երկու հանդիպումների արդյունքում ուժեղ գտնվեց ՊՍՎ-ից, իսկ «Ռոման» հաղթեց Բոդյո-Գլիմտին։

Կիսաեզրափակչի մյուս խաղում «Ֆեյենորդը» 3-2 հաշվով հաղթեց «Մարսելին»: