«Մանչեսթեր Յունայթեդը» «Չեսլիի» հետ խաղում խուսափեց պարտությունից Ռոնալդուի գոլի շնորհիվ (VIDEO)

Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում  Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի հետաձգված հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Չելսիին»։ Թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 1:1։

Հաշիվը բացվեց երկրորդ կեսում։ 60-րդ րոպեին ազնվականների պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն գոլի հեղինակ դարձավ, սակայն երկու րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսապաշտպան Նեմանյա Մատիչի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը։

Նշենք, որ «կարմիր սատանաները» Անգլիայի առաջնության վերջին հինգ խաղում միայն մեկ հաղթանակ են տարել՝ «Նորվիչի» նկատմամբ (3:2): Մանկունիացիները երեք անգամ պարտվել են՝ «Էվերթոնին» (0:1), «Լիվերպուլին» (0:4) և «Արսենալին» (1:3), և մեկ անգամ էլ ոչ-ոքի են խաղացել՝ այսօր «Չելսիի» հետ:

33 տուրից հետո «Չելսին» զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։ «Արիստոկրատները» վաստակել են 66 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 35 խաղում ունի 55 միավոր։ «Կարմիր սատանաները» աղյուսակի վեցերորդ տեղում են։