Հայտնի է դարձել, թե ինչու է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում հեռանալ Մյունխենի «Բավարիայից»։
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, լեհ հարձակվողը վստահ է, որ Մյունխենում չի նվաճի «Ոսկե գնդակը»՝ անկախ վիճակագրությունից և «Բավարիայի» հետ ունեցած գավաթների քանակից, ուստի խաղացողը ցանկանում է տեղափոխվել «Բարսա»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը Լևանդովսկուն երկու մրցաշրջանով պայմանագիր է առաջարկել, որը ֆուտբոլիստի ցանկության դեպքում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։ «Բարսելոնան» պատրաստ է Լևանդովսկու համար «Բավարիային» առաջարկել մոտ 35 միլիոն եվրո։