«Ես սիրահարված եմ այս վայրին». Կլոպը՝ «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կքնելու մասին

Յուրգեն Կլոպը ուրախ է, որ նոր պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ։

«Մեզ հաջողվել է օգտագործել մեր ստեղծածից լավագույնը և միևնույն ժամանակ նոր լիցք հաղորդել մեր թիմին։ Նոր մարզական կենտրոնը կատարյալ տուն է մեզ համար: Շուտով «Էնֆիլդն» էլ ավելի մեծ կլինի, և ես չեմ կարողանում համբերել ու սպասել:

«Լիվերպուլը» ակումբ է, որն անընդհատ շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք ուզում. Կա հստակ պատկերացում, թե ինչպես ենք մենք փորձելու հասնել դրան։ Երբ սեփականատերերը առաջարկեցին երկարաձգել իմ պայմանագիրը, ես ինքս ինձ հարց տվեցի, որի մասին ես հրապարակավ մտածել էի: Արդյո՞ք ես բավականաչափ էներգիա և էմոցիաներ կունենամ, որպեսզի նորից ինձ դրսևորեմ, ինչպես մարզիչից պահանջում է այս հիանալի վայրը: Ինձնից երկար չպահանջվեց անկեղծ պատասխանելու համար։ Պատասխանը շատ պարզ էր… Ես սիրահարված եմ այս վայրին և ինձ հիանալի եմ զգում»։

Հաղորդվում էր, որ Կլոպի նոր համաձայնագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ամառ։