Ռյուդիգերը բուժզննում կանցնի Մադրիդի «Ռեալում»

Իսպանական Sport.es պարբերականը գրում է, որ «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը առաջիկա օրերին պետք է բուժզննում անցնի, ինչից հետո Մադրիդի «Ռեալ» ազատ գործակալի կարգավիճակով նրա տեղափոխության հարցը գրեթե լուծված կարելի է համարել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռյուդիգերի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված կլինի չորս մրցաշրջանով մինչև 2026 թվականը։

Գերմանացի պաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։