«Աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, նրա տաղանդն անհերքելի է». Պոչետինոն՝ Նեյմարի մասին.

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն աջակցել է Նեյմարին։

«Նեյմարի տաղանդն անհերքելի է։ ՊՍԺ-ն գնեց նրան, քանի որ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Այս մրցաշրջանում նա լուրջ վնասվածք ուներ, իսկ այս մրցաշրջանը նույնպես սկսվեց Ամերիկայի գավաթի խաղարկությունից անմիջապես հետո։ Ուստի դժվար էր անհրաժեշտ կայունություն գտնել։ Նեյմարն ուներ իր վերելքներն ու վայրէջքները, ինչպես մնացած թիմը: Այս մասին խոսել եմ Լիոնել Մեսսիի հետ։ Մենք որոշակի առաջընթաց գրանցեցինք, բայց հետո մենք դուրս մնացինք Մադրիդի «Ռեալից»: Եթե ​​մենք ավելի առաջ գնայինք, մրցաշրջանը այլ կերպ կդասավորվեր: Երբեմն անհաջողության և հաջողության սահմանը շատ բարակ է լինում։ Բայց դա կարող է ուժ տալ ապագայում այլ պատմություն գրելու համար»,- ասել է ՊՍԺ-ի մարզիչը։