Լևանդովսկին ցանկանում է «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» և սպասում է խնդրի լուծմանը, հայտնում է Sport.es-ը։

Ավելի վաղ 33-ամյա խաղացողի գործակալը հանդիպել է կատալոնական ակումբի ներկայացուցչի հետ, որտեղ քննարկել են խաղացողի անձնական պայմանագրի դրույթները։ Հանդիպումն արդյունավետ էր, և Լևանդովսկին հայտարարեց, որ ցանկանում է հեռանալ «Բավարիայից» և տեղափոխվել «Բարսելոնա»։