ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաստատել է, որ չի հեռանալու ֆրանսիական ակումբից՝ նշելով, որ դա վերաբերում է նաև հարձակվող Կիլիան Մբապեին։
«Այսօր ես 100 տոկոսով մնում եմ և Կիլիան Մբապեն նույնպես»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մաուրիսիո Պոչետինոյի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ Մբապեի պայմանագրի ժամկետը նույնպես լրանում է հաջորդ ամառ։