«Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումը կմեկնարկի այս մրցաշրջանի ավարտից հետո՝ հունիսին։ «Բարսելոնան» արդեն քաղաքային խորհրդի կողմից շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն է ստացել։
Աշխատանքը կկենտրոնանա կատալոնացիների տնային մարզադաշտի առաջին և երկրորդ մակարդակների, տեխնոլոգիական ասպեկտների, մարզադաշտի շրջակայքում և արտաքին ուրբանիզացիայի վրա:
«Կամպ Նոու»-ի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն 2022/23թթ․ մրցաշրջանի ընթացքում, դրանք չեն խանգարի խաղերի անցկացմանը:
Մարզադաշտի երրորդ յարուսի ապամոնտաժումը կսկսվի 2023թ․-ի ամռանը։ Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմը 2023/2024թթ․ մրցաշրջանում իր տնային հանդիպումները կանցկացնի Օլիմպիական մարզադաշտում, որը գտնվում է քաղաքի հարավ-արևմտյան մասում՝ Մոնջուիկ բլրի վրա։