Բոնուչին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մտադիր է մարզիչ դառնալ

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին մտադիր է ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ։ Այդ մասին պատմել է 34-ամյա ֆուտբոլիստի կինը՝ Մարտինա Մաչարին։

« Ես համոզված եմ, որ նա կմնա ֆուտբոլում։ Դա նրա կյանքն է։ Նա սիրում է ֆուտբոլային խաղադաշտը և ուզում է մարզիչ դառնալ»,- Մաչարիի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։

Տեղեկացնենք, որ Բոնուչիի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2024թ․-ի հունիսին։ Նա այս մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 29 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։