«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ «Վիլյառեալի» (2։0) հետ առաջին խաղում տոնած հաղթանակը։
« Մենք առաջին խաղակեսում լավ էինք շարժվում։ Պետք էր պահպանել դրական տրամադրվածությունն ու մտածողությունը։ Ամեն ինչ հաջող դասավորվեց մեզ համար։ Այժմ մենք պետք է հյուրընկալվենք «Վիլյառեալի» կողմից, և փորձենք եզրափակիչ դուրս գալ։ Պետք է պահպանել լիակատար մարտական պատրաստվածությունն ու 100 %-ոց տրամադրվածությունը, որպեսզի պատասխան հանդիպումը անցկացնենք այնպես, ինչպես առաջինը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Տեղեկացնենք, որ այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին Իսպանիայում։