Մխիթարյանը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականը. «Ռոման» համաձայն չէ

«Ռոման» հետաքրքրված է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։ Հայ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է մնալ, սակայն կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել։

Լրագրող Նիկոլո Sկիրայի խոսքերով, Մխիթարյանը ցանկանում է պայմանագիր կնքել մինչև 2024 թվականը, մինչդեռ «Ռոման» առաջարկում է մեկ տարվա պայմանագիր՝ գումարած ևս մեկ մրցաշրջանով երկարաձգում։ Կողմերը վստահ են, որ կկարողանան պայմանավորվել։

33-ամյա Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։