«Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի անվճար տրանսֆերի շուրջ, հայտնում է AS-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ բանակցությունները վարում է «Բարսելոնայի» տնօրեն Մատեո Ալեմանին։ Ռոմանյոլիի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, այդ պատճառով «Բարսելոնան» հավակնում է նրա անվճար տրանսֆերին։ Կատալոնական ակումբում Ռոմանյոլիին դիտարկում են որպես Արաուխոյի իդեալական զուգընկեր, ով բոլորովին վերջերս է ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը։
Նշենք, որ Ռոմանյոլին հանդիսանում է «Միլանի» ավագը։ Նա այս մրցաշրջանում «Միլանի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 25 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։