«Միլանը» պատրաստ է Մահրեզի համար ծախսել 40 միլիոն եվրո

«Միլանի» ղեկավարությունը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմը համալրել «Մանչեսթեր Սիթիի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզով, հայտնում է Gazzetta dello Sport պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռոսոներիները» նախատեսում են ամռանը պայմանագիր կնքել 31-ամյա ֆուտբոլիստի հետ, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Պարի Սեն Ժերմենը» և Մադրիդի «Ռեալը»։ Միլանյան ակումբը պատրաստ է Ռիյադի համար վճարել 40 միլիոն եվրո, բացի այդ եթե հաշվի առնենք, որ նրա պայմանագրի ժամկետը «Քաղաքացիների» հետ ավարտվում է 2023 թվականի հասկանում ենք, որ տրանսֆերը հեռու չէ կյանքի կոչվելուց։

Մահրեզը ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 11 գոլի 5 գոլային փոխանցման հեղինակ։