Ագուերո․ Քեզ պետք էր խաղալ Արգենտինայի հավաքականում, մենք այստեղ խելագարներին սիրում ենք

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն դիմել է թուրքական «Ադանա Դեմիսփորի» հարձակվող Մարիո Բալոտելլիին։

« Քեզ պետք էր խաղալ Արգենտինայի հավաքականում, մենք այստեղ խելագարներին սիրում ենք։ Իսկ դու հենց այդպիսին ես»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Բալոտելլին դուրս էր մնացել ԱԱ-22-ի անցումային փուլի կիսաեզրափակչի՝ Հոյւսսիային Մակեդոնիայի հետ խաղի Իտալիայի հավաքականի հայտացուցակից, որում իտալացիները 0։1 հաշվով զիջել էին և զրկվել էին ԱԱ-22-ի եզրափակիչ փուլի ուղեգրից։ Ավելի ուշ Բալոտելլին հայտարարել էր, որ իր մասին հիշում են միայն ժամանակ, երբ Իտալիայի հավաքականը պարտվում է։