Մազրաուիի տեղափոխությունը «Բավարիա» լիովին համաձայնեցվել է

«Բավարիան» լիովին համաձայնեցրել է «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուիի տեղափոխության բոլոր մանրամասները։ Ինչպես հայտնում է Bild-ը, մյունխենցիներին մնացել է միայն պաշտոնական հայտարարություն պատրաստել։ Իսկ ինչ վերաբերվում է «Այաքսի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ռայան Գրավենբերգի տեղափոխությանը, ապա մնացել է  ճշգրտել գործարքի մի քանի ասպեկտներ, մասնավորապես պարգևավճարները, որը կստանա «Այաքսը» 19-ամյա ֆուտբոլիստի ելույթների համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիները Գրավենբերգի տրանսֆերի համար առաջարկել են 17 մլն․ եվրո, իսկ «Այաքսը» պահանջում է 30 մլն․ եվրո։

Այս մրցաշրջանում Մազրաուին մասնակցել է «Այաքսի» ընդհանուր առմամբ 33 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Գրավենբերգը մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։