«Մանչեսթեր Սիթին» խելահեղ խաղում հաղթեց «Ռեալին» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը 4-3 հաշվով հաղթեց «Ռեալին»:

Հանդիպման հաշիվը արդեն 2-րդ րոպեին բացեց Կևին դե Բրույնեն: 9 րոպե անց Մահրեզը մեծացրեց իր թիմի առավելությունը: 33-րդ րոպեին Կարիմ Բենզեման կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը խփեց «Սիթիի» 3-րդ գոլը: 2 րոպե անց գերազանց գոլ խփեց Վինիսուս Ժունիորը: 74-րդ րոպեին Բերնարդո Սիլվան ուժեղ հարվածով գրավեց Տիբո Կուրտայի դարպասը, իսկ 81-րդ րոպեին Կարիմ Բենզեման վստահ իրացրեց 11-մետրանոց հարվածը և սահմանեց վերջնական հաշիվը՝ 4-3:

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին՝ Մադրիդում: