Կիևի «Դինամոն» ընկերական խաղում հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»

Ընկերական խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր Կիևի «Դինամոյին»: Հանդիպումն անցկացվեց Դորտմունդի (Գերմանիա) «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով 3։2 հաշվով։

Հանդիպման 4-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյմի Բայնո-Գիտենսը բացեց խաղի հաշիվը։ 5 րոպե անց Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Վիտալի Բույալսկին հավասարեցրեց հաշիվը։ 11-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց հարձակվող Վլադիսլավ Վանատը։ 35-րդ րոպեին Վանատը դարձավ դուբլի հեղինակ։ 65-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Թոմ Ռոտեն կրճատեց տարբերությունը և սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, հայտնի դարձավ 2021/2022 մրցաշրջանի Ուկրաինայի առաջնության վաղաժամ ավարտի մասին։ «Շախտյորը» դարձավ երկրի չեմպիոն։