Ուկրաինայի Պրեմիեր լիգան հայտարարել է առաջնության վաղաժամ ավարտի մասին

Ուկրաինայի Պրեմիեր լիգան հայտարարություն է տարածել որում ասվում է, որ առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնությունը դադարեցվել է փետրվարի 24-ին, երբ երկրում սկսվել էին ռազմական գործողությունները։ Այդ ժամանակ անցկացված 18 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 47 միավորով գլխավորում էր Դոնեցկի «Շախտյորը»։

Տեղեկացնենք, որ «Հանքափորները» առաջնությունը ժամանակից շուտ ավարտելու հետևանքով հռչակվել են Ուկրաինայի չեմպիոն։