Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մբապեն ստացել է 10 ձայն

Կիլիան Մբապեն Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 10 ձայն։

Տալնե փոքր գյուղաքաղաքում, որտեղ ապրում է մոտ 400 մարդ, ՊՍԺ-ի հարձակվողը ստացել է առնվազն 10 ձայն։ Քվեաթերթիկները լավ պատրաստված էին։ Սա խոսում է այն մասին, որ ակցիան ծրագրված էր։

Հաշվարկելիս ձայները հաշվի չեն առնվել, քանի որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը գրանցված չի եղել որպես նախագահի թեկնածու։